|
Փոխարժեքներ
18 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ժխտել է պնդումներն այն մասին, որ բրիտանական կառավարությունն իր հստակ դիրքորոշում չունի Եվրոպական Միության հետ բանակցությունների հարցում` Միությունից դուրս գալու վերաբերյալ: Այս մասին վարչապետը խոսել է Sky հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ:
Հարցազրույցի ընթացքում Մեյը նաև նշել է, որ իր կառավարության առաջնահերթ խնդիրը երկրի համար հնարավորինս շահավետ համաձայնության հասնելն է ԵՄ կազմից դուրս գալու գործընթացում:
«Մենք հստակ գիտենք, թե ինչ ենք ուզում ԵՄ-ից և ի վիճակի կլինենք վերահսկողություն հաստատել մեր սահմանների և օրենսդրության վրա», - հավելել է վարչապետը: