Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հանդիպեցի Վրաստանի Խորհրդարանի տարածաշրջանային քաղաքականության և ինքնակառավարման հանձնաժողովի նախագահ Կախա Կախիշվիլիի, Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ, Տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեի հետ։
Դեռևս 2 ամիս առաջ Կախա Կախիշվիլիի գլխավորած պատվիրակությանը հանդիպել էի Աժ-ում՝ բարձրաձայնելով Լարսի անցակետի թողունակության ավելացման անհրաժեշտության, գյուղմթերքով բեռնված հայկական մեքենաների դեպի Վրաստան անխոչընդոտ մուտքի, դեպի ՌԴ ավտոմեքենաներ արտահանելու ընթացքում առաջացած խնդիրների մասին։
Պատասխան այցը հատկանշական էր նրանով, որ հնարավորություն ունեցանք ևս մեկ անգամ անդրադառնալու կոմունիկացիաների և Վրաստանի տարածքով բեռնափոխադրումների վերաբերյալ իմ բարձրաձայնած հարցերին ու դրանց լուծումներին։
Անչափ կարևորելով Վրաստանի հետ տնտեսական կապերի ամրապնդումը ՝ լիահույս եմ, որ Վրաստանի խորհրդարանի և Կախա Կախիշվիլիի հետ գործընկերային կապերի հաստատմամբ կկարողանանք նպաստել հայ-վրացական բարեկամության և կապերի խորացմանը։
Գառնիկ Դանիելյան
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր
ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ