կարևոր
364 դիտում, 1 ժամ առաջ - 2025-11-25 18:30
Հասարակություն

Սամվել Կարապետյանը իր գրպանից ՀԷՑ աշխատակիցներին վճարել է 11 մլրդ հավելյալ աշխատավարձ. Նարեկ Կարապետյան

Սամվել Կարապետյանը իր գրպանից ՀԷՑ աշխատակիցներին վճարել է 11 մլրդ հավելյալ աշխատավարձ. Նարեկ Կարապետյան

Այսօր նայում էի երկրի վարչապետի և ՀԷՑ–ի կառավարչի վիդեոն, որտեղ նրանք խոսում էին, թե ինչ խնդիրներ կան ՀԷՑ–ում, և ցանկություն առաջացավ ներկայացնել այլընտրանքային տեսակետը, իրականությունը, որպեսզի դուք բոլորդ հասկանաք, թե ինչից էին խոսում, ինչն էր ճիշտ, ինչը էր սխալ։ Այս մասին Facebook-ի իր էջում տեղադրած տեսանյութում նշել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը՝ հավելելով, որ այսօր իր հետ է ՀԷՑ–ի տնօրենների խորհրդի ղեկավարի, խորհրդական Միքայել Սողոմոնյանը։

«Առաջինը պատմում են նրա մասին, որ ՀԷՑ–ում աշխատավարձերը ցածր են ու իրենք ստանալով Սամվել Կարապետյանի կողմից աշխատավարձ, պարգևավճարներից հրաժարվել են և հնարավորություն են ստեղծել աշխատավարձ բարձրացնել։ Հարգելի հայրենակիցներ, ՀԷՑ–ում աշխատավարձը որոշում է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, որն արգելում է ավելի բարձր աշխատավարձ վճարել։ ԲԷՑ–ում, նույն աշխատավարձն է, եթե դուք այդպիսի լավ տրամադրվածություն ունեք մարդկանց հանդեպ, որ ուզում եք աշխատավարձ բարձրացրեք, ԲԷՑ–ում ինչու՞ է աշխատավարձը նույն չափ, ինչքան ՀԷՑ–ում, որովհետև ՀԾԿՀ–ն է որոշում։ Ընդ որում, ԲԷՑ–ը պետական է, իրենցն է։

Ասեմ ավելին, ի տարբերություն ԲԷՑ–ի, ՀԷՑ–ում վերջին տարիների ընթացքում Սամվել Կարապետյանը իր անձնական միջոցներից 11 միլիարդ դրամ է հատկացրել հավելյալ աշխատավարձ տալու համար կամ աշխատավարձը մարդկանց բարձր պահելու համար, որը ոչ մի սակագնի հետ կապ չունի, իր միջոցներից է։  Ձեր միակ նպատակը ուղղակի ՀԷՑ–ը խլելն արդարացնելն է»,–ասաց նա։

Իր հերթին Միքայել Սողոմոնյանն ասաց. «Հավելեմ, այդ աշխատավարձը ձևավորվում է հատուկ ՀԾԿՀ–ի հաստատած մեթոդոլոգիայով, որը գիտականահենք մեթոդոլոգիա է։ Այսինքն ամեն անգամ այդ աշխատավարձը չի հաշվարկվում տարբեր ձև։ Այդ նույն մոտեցումն է, թե ԲԷՑ–ում, թե ատոմակայանում, թե մնացած տեղերում, որոնք համարում են բնական մենաշնորհի սուբյեկտ, ունեն լիցենզիա և գտնում են ՀԾԿՀ–ի ներքո։

Իմիջիայլոց մի նրբություն էլ, աշխատավարձի ֆոնդը հաշվելիս, ըստ գործող պետական ստանդարտների, սահմանվում է նաև աշխատողների թվաքանակը։ Այսինքն ոչ միայն մենք ենք որոշում քանի հոգի աշխատի»։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։