|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Հուլիսի 24-ին մեկնարկելու են «Համա-Հ․Մ․Ը․Մ․-ական 12-րդ մարզախաղեր»-ը՝ 9 մարզաձևում:
Համա-ՀՄԸՄ-ական 12-րդ մարզախաղերի բացման արարողությունը տեղի կունենա Հանրապետության հրապարակում հուլիսի 26-ի ժամը 18։00-22։30-ը։ Նշված ժամանակահատվածում հրապարակի շրջանաձև երթևեկության մի մասը փակ կլինի։
Բացման արարողության շրջանակում հուլիսի 26-ի ժամը 18։00-19։30-ը Մատենադարանի հրապարակից՝ Մեսրոպ Մաշտոցի պողոտա, Սայաթ-Նովայի պողոտա, Աբովյան փողոց, Հանրապետության հրապարակ երթուղով կանցկացվի երթ։ Ջահակիրների մրցավազքը տեղի կունենա ժամը 18։30-ից մինչև 20։30 «Եռաբլուր» զինվորական պանթեոնից՝ Իսակովի պողոտա, Արգիշտիի փողոց, Իտալիայի փողոց, Վազգեն Սարգսյան փողոց, Հանրապետության հրապարակ։
Նշված ճանապարհահատվածները ժամանակավորապես փակ կլինեն երթևեկության համար։
Ավելին՝ տեսանյութում: