|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանության գործով ձերբակալված անձը կալանավորվել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։
ՔԿ–ն հուլիսի 18-ին հայտնել էր, որ Խորխոռունու` 27 տարի առաջ կատարված սպանությունը բացահայտվել է, մեկ անձ` Ս.Ա.–ն, ձերբակալվել է։ Ըստ ԶԼՄ–ների` ձերբակալվածը Սասուն Առուշանյանն է (սպանության կազմակերպիչ), որը եղել է Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի թիկնազորի պետը։ ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարարի ուղղությամբ արձակվել է 5 կրակոց, որոնցից երեքը` դեմքի, երկուսը՝ ձախից կրծքավանդակի թիկնային մակերեսի շրջաններին, ինչի հետևանքով նա տեղում մահացել է։
«Խորխոռունու գործով ձերբակալվածը կալանավորվել է երկու ամսով»,– տեղեկացրին ՔԿ–ից։
Հիշեցնենք, որ Վահրամ Խորխոռունին 1994 թվականին եղել է ՀՀ ներքին զորքերի գնդապետ, 1993-1994 թթ.` ԼՂՀ ներքին գործերի փոխնախարար, 1997–1998 թթ.` ՀՀ պաշտպանության փոխնախարար։