Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Yerkir.am-ը երեկ ներկայացրել էր Տավուշի մարզի Աչաջուր համայնքում ստեղծված քրեածին իրավիճակը: Նշել էինք, որ գործող գյուղապետ Կամո Ղալթախչյանի դեմ ծրագրվելիք մահափորձի գործով ի հայտ են եկել նոր հանգամանքներ: Մասնավորապես` Աչաջուրի բնակիչ Մեխակ Մելիքբեկյանը, ով կասկածվում է գյուղապետի նկատմամբ իրականացված նոր մահափորձի մեջ, հայտարարությամբ է հանդես եկել և հայտնել, որ իրեն առևանգել են և պարտադրել ստանձնել գյուղապետի նկատմամբ սպանության փորձ կատարելու մեղադրանքը:
Եվ ահա ՀՀ քննչական կոմիտեից տեղեկանում ենք, որ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քաղաքացի Մ.Մելիքբեկյանի առևանգման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով փետրվարի 11-ին ձերբակալվել է:
Yerkir.am-ի տեղեկություններով` ձերբակալվածը Սաշա Ղալթախչյանն է, ով գործող գյուղապետ Կամո Ղալթախչյանի ազգականն է: Նշենք, որ քրեական գործի շրջանակներում կատարվել են մի շարք խուզարկություններ, այդ թվում՝ Ս.Ղալթախչյանի՝ Աչաջուր գյուղում գտնվող տանը և դրա օժանդակ շինություններում, որի ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է ռազմամթերք՝ թվով 18 փամփուշտ: Նախաքննությունը շարունակվում է: