կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-28 15:24
Իրավական

Ապօրինի հրազեն ձեռք բերելու համար ձերբակալվածը ՁՊՎ-ում ոստիկանների նկատմամբ սպառնալիքներ է հնչեցրել

Ապօրինի հրազեն ձեռք բերելու համար ձերբակալվածը ՁՊՎ-ում ոստիկանների նկատմամբ սպառնալիքներ է հնչեցրել

Արմավիրի մարզի դատախազությունը նույն մարզի դատարան է ուղարկել ապօրինի եղանակով թմրամիջոց ու զենք ձեռբերելու և պահելու, ինչպես նաև ՁՊՎ-ում ոստիկաններ նկատմամաբ բռնության սպառնալիքներ տալու հմեջ մեղադրվող Սուրեն Վարդանյանի վերաբերյալ քրեական գործը:

Համաձայն մեղադրական եզրակացության` Վարդանյանը 2015թ. օգոստոս ամսին գործով չպարզված օրը Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղի դաշտերից վայրի ձևով աճած կանեփ տեսակի բույսի տերևները քաղելով, չորացնելու և մանրացնելու եղանակով ապօրինի, առանց իրացնելու նպատակի, իր օգտագործման համար պատրաստել և պահել է խոշոր չափի` ընդհանուրը 7.23 գրամ չորացված մարիխուանա տեսակի թմրամիջոց, որը խուզարկությամբ հայտնաբերվել է նրա տանը կից ավտոտնակում գտնվող փայտյա պահարանից:

Այսինքն նա կատարել է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քր.օրի 268հոդ. 2-րդ մասի 2-րդ կետով: Բացի այդ 2015թ. սեպտեմբեր ամսի վերջերին գործով չպարզված օրը Արսեն Սաքոյի Ղազարյանից ապօրինի ձեռք է բերել ու պահել հրազեն հանդիսացող «AKM» տեսակի «AM3602» համարի 7.62 տրամաչափի ինքնաձիգ և ռազմամթերք հանդիսացող 4մարտական փամփուշտներ, որոնք խուզարկությամբ հայտնաբերվել են տան հյուրասենյակի ձախակողմյան հատվածում գտնվող մահճակալի ներքնակի տակից: Նրան մեղադրանք է առաջադրվել նաև ՀՀ քր.օրի 235հոդ. 1-ին մասով : Բացի դա ըստ մեղադրանքի` նա 2016թ. փետրվարի 05-ին ժամը 11:30-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժնի ՁՊՎ-ում ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքներ է հնչեցրել և խոչընդոտել ոստիկանության Վաղարշապատի բաժնի ՁՊՎ-ի բնականոն գործունեությունը: ըստ մեղադրական եզրակացության` նա կատարել է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քր.օրի 319հոդ. 1-ին մասով: