Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Արթուր Հովհաննիսյանի հետ թմրանյութի գործով ձերբակալված անձի գործերը լավ չեն. նա պարտքեր է կուտակել:
«Ժողովուրդ» օրաթերթն արդեն տեղեկացրել էր, որ ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը 2017 թվականի նոյեմբերի 28-ին Nissan March մակնիշի ավտոմեքենայով Երեւանի բնակիչ Գեւորգ Սավթալյանի հետ բերման էր ենթարկվել ոստիկանություն: Նրանց մոտից խուզարկությամբ հայտնաբերվել էր 0.24 գրամ կշռով դեղնականաչավուն զանգված: Ոստիկանները հենց թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված ենթադրյալ հանցանք կատարելու կասկածանքով էին Արթուր Հովհաննիսյանին եւ Գեւորգ Սավթալյանին ոստիկանություն տարել:
Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ «Դատալեքս» տեղեկատվական համակարգից, ՀՀ օմբուդսմենի ընդդիմադիր թեկնածու Էդգար Ղազարյանի ականջն ու լեզուն կտրելու սպառնալիք հնչեցնող պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի հետ ձերբակալված Գեւորգ Սավթալյանից տարատեսակ կազմակերպություններ դատարանի միջոցով գումար են պահանջում: «Ամերիաբանկ»-ը, «Մոգո»-ն, «Գուդկրեդիտ»-ը, Հերացու անվան բժշկական համալսարանը ՔՊ խմբակցության քարտուղարի հետ ձերբակալված անձից դատարանի միջոցով պահանջում են 15-ից 63 հազար ՀՀ դրամ։
Դատելով Գեւորգ Սավթալյանի ֆեյսբուքյան էջից՝ Արթուր Հովհաննիսյանը նրա միակ եւ անփոխարինելի ընկերն է, որը, սակայն, նեղության մեջ գտնվող ընկերոջը թողել է անօգնական»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: