կարևոր
3712 դիտում, 1 օր առաջ - 2025-07-10 22:04
Հասարակություն

Հասկանո՞ւմ եք, որ սա տարածքային զիջում է. Հրանտ Բագրատյան

Հասկանո՞ւմ եք, որ սա տարածքային զիջում է. Հրանտ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը գրել է.

«Բան չեմ հասկանում։

Ադրբեջանական լրատվամիջոցները պնդում են, որ Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ Աբու Դաբիում Փաշինյան-Ալիև հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Չհավատացի։

Բայց արի ու տես ՀՀ փոխարտգործնախարարը ևս ասում է, որ Սյունիքով պետք է լինի ինչ-որ արտպատվիրակված ճանապարհ, միջանցք ԱՄՆ վերահսկողության տակ։

Հասկանո՞ւմ եք, որ սա տարածքային զիջում է։

Հասկանո՞ւմ եք, որ սա Սահամանադրության խախտում է։

Հասկանո՞ւմ եք, որ սա ուղղված է ՌԴ-ի և Իրանի դեմ։

Հասկանո՞ւմ եք, որ թուրքերին ձեր ձեռքով Սյունիք եք բերում։

Հասկանո՞ւմ եք, որ բոլշևիկները մեր իսկ անվտանգության համար Սյունիքը մեզ էին տվել։

Նիկոլին 680 հազ ձայն տվածներ, Արամ Զավենի Սարգսյան, Արման Բաբաջանյան, Տիգրան Խզմալյան, Խուրշուչյան, Շիրիմյան, էլ դոգ, էլ Մարության, էլ Մարուքյան, սա՞ էիք ուզում»։