|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Թուրքիան նոր սարքավորումներ է տրամադրել Վրաստանում գտնվող Մառնեուլի ռազմական օդանավակայանին: Ըստ Վրաստանի ՊՆ-ի՝ սարքավորումներն արդեն ստացվել են:
Նշենք, որ նախկինում Անկարան երկու անգամ վճարել էր ռազմակայանի արդիականացման և ՆԱՏՕ-ի ստանդարտներին համապատասխանության համար`1999 և 2004 թվականներին: Սակայն ռազմաբազան ոչնչացվել էր ռուսական ավիացիայի կողմից 2008 թվականին՝ խաղաղապահ գործողության ընթացքում:
2020-ի վերջին Թուրքիան հատկացրել է երրորդ դրամաշնորհը (17,5 միլիոն դոլար)՝ օբյեկտի վերակառուցման համար:
Նշենք, որ Մառնեուլի օդանավակայանը, որը չի բացառվում՝ կդառնա հետագայում Թուրքիայի կամ ՆԱՏՕ–ի ավիաբազա, գտնվում է ՀՀ սահմանից 20-25 կմ հեռու։