կարևոր
1222 դիտում, 3 ժամ առաջ - 2025-06-20 20:34
Հասարակություն

«Տաշիր Պիցցա»-ի հանրային սննդի կետերի մեկ երրորդի գործունեությունը կասեցվել է

«Տաշիր Պիցցա»-ի հանրային սննդի կետերի մեկ երրորդի գործունեությունը կասեցվել է

«Տաշիր Պիցցա» ցանցի հանրային սննդի կետերի մեկ երրորդի գործունեությունը կասեցվել է:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը հայտնեց, որ «Տաշիր Պիցցա» ցանցի փակ կետերի թիվը հասել է 12-ի:

«Եվս երեք մասնաճյուղերում ստուգումներ են անցկացվել, սակայն տեսուչները խախտումներ չեն հայտնաբերել։ 15 այլ կետերում ստուգումները շարունակվում են։ Այդ ստուգումներն իրականացվում են ստացված բողոքների կամ հենց կազմակերպության դիմումի հիման վրա»,– ասաց նա։

Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանի կալանավորումից հետո ՍԱՏՄ–ն սկսել է ստուգումներ իրականացնել նրան պատկանող ընկերությունում։