|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Այսօր Ճամբարակում` Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկում, պայթյունից հետո բռնկված հրդեհի հետևանքով կան տուժածներ, հայտնում է Առողջապահության նախարարությունը։
Այս պահի դրությամբ` տեղի բժշկական կենտրոնում հոսպիտալացվել է 9 տուժած, նրանք ստանում են անհրաժեշտ բուժօգնություն, այժմ հետազոտությունների փուլում են:
Ավելի վաղ ՆԳՆ Փրկարար ծառայությունը հայտնել էր, որ հունիսի 11-ին, ժամը 08։34-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական 2 խումբ՝ կինոլոգներով։
Ըստ նախնական տվյալների՝ շենքի բնակարաններից մեկում տեղի է ունեցել գազի պայթյուն․ կան տուժածներ և մեկ զոհ։