|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Դեկտեմբերի 13-ին, ժամը 12.40-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ավանի Նարեկացի թաղաղամասի թիվ 36 և 42 շենքերի միջնամասում գտնվող ավտոտնակում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենա է այրվում:
Նույն օրը, ժամը 13.55-ին, «Այրվածքների կենտրոնից» հաղորդում է ստացվել, որ դեմքի և ձեռքի 1-ին և 2-րդ աստիճանի այրվածքներով բուժօգնության են տեղափոխվել 1976 թ. ծնված Կարեն Պ.-ն, 1978 թ. ծնված Ռոման Ա.-ն և 1998 թ. ծնված Սևակ Ք.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 12.30-ին, նշված ավտոտնակում, ավտոմեքենայի գազի բալոնի մաքրման ժամանակ գազի արտահոսքի հետևանքով հրդեհ է բռնկվել և վերջիններս ստացել են վնասվածքներ: Կատարվում է հետաքննություն: