|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Yerkir.am-ը Նիկոլ Փաշինյանի` Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում նկատել է մի հետաքրքրիր փաստ:
2024 թ. Փաշինյանը Աննա Վաչիկի Հակոբյանից ստացել է 6 միլիոն դրամ գումար նվիրատվություն:
Այս պարագայում ուղղակի անհասկանալի է, եթե նվիրատու Աննա Վաչիկի Հակոբյանը նույն Աննա Հակոբյանն է, որ համարվում է Փաշինյանի ընտանիքի անդամ, ինչու՞ է նվիրատվություն արել Նիկոլ Փաշինյանին: Քանզի ընտանիքներում մի փոքր անհասկանալի է իրար նվիրատվություներ անելը կամ պարտքով փող տալը:
Ի դեպ, Փաշինյանի ընտանիքի անդամ Աննա Հակոբյանի հայտարարագրում տվյալներ չկան այդ 6 միլիոն դրամ նվիրատվության մասին: