Փոխարժեքներ
08 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Հունիսի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ուխտավորաբար Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ժամանած Մելկիտ Հունա-Կաթոլիկ Եկեղեցու Լիբանանի և Զահլե և Ֆուրզոլի թեմի առաջնորդ Իբրահիմ եպիսկոպոս Իբրահիմին, Անտիոքի և Համայն Արեւելքի Հույն Ուղղափառ Եկեղեցու Լիբանանի, Զահլեի և Բաալբեքի թեմի առաջնորդ Միտրոպոլիտ Անտուան Էլ Սուրիին` ուղեկցությամբ «Գարդենիա Լեբնիզ Ֆարմս» ընկերության հիմնադիր տնօրեն Նիկոլաս Աբու Ֆայսալի:
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բերեց հյուրերին՝ գոհունակությամբ անդրադառնալով Քույր Եկեղեցիների հետ առկա փոխհարաբերություններին։
Իրենց հերթին Իբրահիմ եպիսկոպոս Իբրահիմը և Միտրոպոլիտ Անտուան Էլ Սուրիին շնորհակալություն հայտնեցին Ամենայն Հայոց Հայրապետին ընդունելության համար` իրենց զորակցությունն ու աղոթակցությունը բերելով Հայ Եկեղեցուն և հայ ժողովրդին։