|
Փոխարժեքներ
08 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.31 |
| EUR | ⚊ | € 436.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.7767 |
| GBP | ⚊ | £ 503.37 |
| GEL | ⚊ | ₾ 138.21 |
Բաքվի բարբարոսական վարչախումբը սեփական հասարակության մեջ տարբեր ծագումնաբանության հետևանք ատելությունն ուղղորդում է դեպի Հայաստան և հայություն՝ դրան ավելացնելով նաև պետական մասնակցությամբ և ուղղակի խթանմամբ գեներացվող հակահայկականության հսկայական չափաբաժին։ Այս մասին տելեգրամի իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Սիներգիայի արդյունքում սա բերում է ոչ միայն նույն այդ վարչախմբի դիրքերի ամրապնդման երկրի ներսում, այլ նաև հակահայկականության և հայատյացության առանցքի շուրջ ներհասարակական համախմբման նկատելիորեն բարձր մակարդակի ապահովման, որը Բաքվի բռնապետին հնարավորություն է տալիս առաջ մղել նույնիսկ այնպիսի ակնհայտ ծավալապաշտական ծրագիր, ինչպիսին, հորինովի և շինծու «Արևմտյան Ադրբեջան» կոչեցյալն է։
Այս առումով, մեզ համար՝ որպես պետություն և ազգ, անհետաձգելի, խոշորագույն և կարևորագույն մեկ խնդիր կա միայն՝ թշնամական Ադրբեջանից եկող գոյութենական վտանգի և դրա ամբողջական չեզոքացման հարցը, այլ ոչ թե, ցավալիորեն, հենց Հայաստանում գեներացվող այն կեղծ, իսկ այժմ նաև անմաքուր օրակարգերը, որոնցով պարբերբարաբար թունավորում և էլ ավելի են պառակտում մեր հասարակությունը՝ նվազեցնելով Հայաստանի և հայության դիմակայունությունը թշնամական սպառնալիքներին դեմ հանդիման»։