կարևոր
1831 դիտում, 7 ժամ առաջ - 2025-05-23 17:54
Աշխարհ

Թրամփը Էրբիլում ուժեղացնում է Բարզանիին

Թրամփը Էրբիլում ուժեղացնում է Բարզանիին
Վաշինգտոնում Իրաքյան Քուրդիստանի վարչապետ Մասրուր Բարզանին կոնգրեսական Աբե Համադեի հետ քննարկել է Քուրդիստանի եւ ԱՄՆ-ի կապերի ամրապնդումը: Նա քրդական ծագումով ամերիկացի օրենսդիր է։ Հանդիպումը հաջորդել է Բարզանիի այցի ընթացքում ամերիկյան HKN Energy, WesternZagros էներգետիկ ընկերությունների եւ Իրաքյան Քուրդիստանի կառավարության միջեւ էներգետիկ երկու համաձայնագրերի ստորագրմանը, որոնք վերաբերում են Սուլեյմանիայի նահանգում «Միրան» եւ «Թոփհանա-Քուրդամիր» գազային հանքավայրերի մշակմանը: Գործարքի արժեքը գնահատվում է 110 մլրդ դոլար։ HKN Energy-ն նախատեսում է սկսել Miran գազի հանքավայրի շահագործումը, որը գնահատվում է, որ պարունակում է 8 տրիլիոն ստանդարտ խորանարդ ֆուտ բնական գազ: WesternZagros-ը գործելու է  «Թոփհանա-Քուրդամիր» բլոկներով, որոնք պարունակում են 5 տրիլիոն ստանդարտ խորանարդ ֆուտ գազ եւ գրեթե 900 միլիոն բարել նավթ:

Ապրիլի վերջին տեղի ունեցավ նաեւ 100 միլիոն դոլարի համաձայնագրի ստորագրումը ամերիկյան էներգետիկ հսկա General Electric-ի եւ Սուլեյմանիայում տեղակայված Taurus Arm ընկերության միջեւ՝ զարգացնելու «Բազյան» էլեկտրակայանը, որը էլեկտրաէներգիա է մատակարարում ավելի քան 1,5 միլիոն տների ամբողջ ԻրաքումՄիեւնույն ժամանակ Իրաքի նավթի նախարությունը հայտարարել է վերջին երկու համաձայնագրերի անօրինականության մասին՝ հայտարարելով, որ այդ պայմանավորվածությունները «չեն ստացել դաշնային իշխանությունների հավանությունը եւ, հետեւաբար, զուրկ են իրավական ուժից»: Նախարարությունում հիշեցրել են՝ երկրի բնական պաշարները համազգային սեփականություն են, ուստի ցանկացած ներդրումային պայմանագիր պետք է համաձայնեցվի Բաղդադի կառավարության հետ: Իրավիճակը մեկնաբանում է Ստանիսլավ Տարասովը։

«Իրաքի Քուրդիստանի վարչապետ Բարզանին ներկայումս պաշտոնական այցով գտնվում է Միացյալ Նահանգներում՝ նպատակ ունենալով ամրապնդել տնտեսական եւ քաղաքական կապերը, քանի որ Էրբիլը շարունակում է բախվել տնտեական խնդիրների եւ իրավական վեճերի հետ Բաղդադի հետ բնական ռեսուրսների վերահսկման վերաբերյալ: Նա նաեւ նշել է՝ Իրաքի Քուրդիստանի կառավարությունը մտադիր է աջակցել Իրաքյան Քուրդիստանի տնտեսական եւ քաղաքական կապերի զարգացմանը։

Նշենք՝ Իրաքի Քրդական շրջանը հիմնադրվել է 1991 թ-ին։ 2005 թ-ին՝ Հանրապետություն ամերիկյան ներխոժումից հետո, փոփոխություններ կատարվեցին Իրաքի սահմանադրության մեջ, որից հետո Քուրդիստանը ստացավ լայն ինքնավարություն։ Բայց Իրաքի եւ Քուրդիստանի միջեւ նավթով հարուստ նահանգ Քիրքուկը շարունակում է մնալ թեժ կետ: 2016 թ-ին Բարզանին ասում էր՝ «Մերձավոր Արեւելքում քուրդ ժողովուրդը կկարողանա հասնել իր իրավունքներին եւ դրանից օգուտ քաղել՝ ստեղծել անկախ պետություն», - պարզաբանում է քաղաքագետ Տարասովը:

Սակայն Բարզանիի ներկայիս այցը Վաշինգտոն առաջինն է ԱՄՆ Թրամփի Սպիտակ տուն գալուց ի վեր, որը սկսում է իրականացնել Մերձավոր Արեւելքում արտաքին քաղաքականության նոր հայեցակարգՇատ փորձագետների գնահատմամբ՝ գլխավոր իրական հետաքրքրությունը, որ ԱՄՆ-ն ունի քրդական տարածքներում, նավթն է։

Ըստ որոշ տվյալների՝ քրդական հողի վրա դեռեւս չբացահայտված հանքավայրեր կան, եւ ամերիկացիները մտադիր են ավելի խիստ վերահսկողության տակ վերցնել Իրաքյան Քրդստանը՝ շրջանցելով Բաղդադը, որը կարծում է, որ այդպիսով ամրապնդվում են Էրբիլի անջատողական միտումները:

Իր հերթին Էրբիլը պնդում է՝ Իրաքի քաղաքական համակարգը շարունակում է մնալ դիսֆունկցիոնալ եւ ի վիճակի չէ ապահովել քրդերի ինքնորոշման իրավունքը: Ուստի հարց առաջացավ ԱՄՆ-ի հետ Իրաքյան Քուրդիստանի հիշյալ երկու համաձայնագրերի կնքման իրավական իրավաչափության մասին։ Այս կապակցությամբ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է․ «ԱՄՆ-ն աջակցում է քրդական ինքնավարությանը եւ այնտեղ բիզնես վարող ամերիկյան ընկերություններին»՝ կաչ անելով Իրաքի կառավարությանը «հարգել այդ տնտեսական փրկօղակը, որն անհրաժեշտ է բարգավաճման եւ հաջողության համար»:

Սակայն եթե Վաշինգտոնը հոգ տաներ Իրաքի պետականության պահպանման մասին, Էրբիլի հետ կապված բոլոր էներգետիկ գործարքները կարող էին իրականացվել Բաղդադի կենտրոնական կառավարության միջոցով, ինչը չի արվում, չնայած Բրյուսը կոչ է անում «Բաղդադին եւ Էրբիլին համատեղ աշխատել»։ Միեւնույն ժամանակ, Իրաքում քրդական պետականության ամրապնդումը Իրաքյան Քուրդիստանը դարձնում է գրավիչ կետ Իրանի եւ Թուրքիայի քրդերի համար եւ դրանով իսկ կարող է ուժեղացնել նրանց շրջանում անջատողական տրամադրությունները:

Երկրորդ՝ Անկարան եւ Թեհրանը չէին ցանկանա իրենց սահմանների մոտ տեսնել նոր պետություն, որտեղ ուժեղ են իրենց ներկայիս տարածաշրջանային հակառակորդի՝ Իսրայելի եւ ԱՄՆ-ի դիրքերը։ Ուստի Վաշինգտոնը Բաղդադին, Անկարային եւ Թեհրանին բարդ աշխարհաքաղաքական ընտրության առաջ է կանգնեցնում», - ամփոփում է Տարասովը։

 

Աղբյուրը՝ iarex.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի