Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լաչինի միջանցքի շրջափակման յուրաքանչյուր նոր օր ուժեղացնում է հակառուսական տրամադրությունները Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում։ Արեւմուտքը ցանկանում է կա՛մ երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի համար, կա՛մ հասնել ռուսական ռազմական ներկայության դուրսբերմանը Հայաստանից եւ Լեռնային Ղարաբաղից։ Այս մասին այսօր տեղի ունեցած քննարկման ժամանակ ասաց մեդիափորձագետ, քաղաքագետ Տիգրան Քոչարյանը։
Ըստ նրա՝՝ միտումնավոր քայլեր չեն ձեռնարկվում միջանցքի ապաշրջափակման համար։ «Իշխանություններն ավելի շատ թուրքամետ և հակառուսական քարոզչություն են իրականացնում, քան Ադրբեջանի դեմ։ Հայաստանի իշխանությունները խոսում են երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանների բացման մասին։ Ո՞ր երկրների․ Իրանի՞, Վրաստանի՞, թե Ռուսաստանի՞։ Այս երկրների քաղաքացիները առանց այդ էլ կարող են անարգել մուտք գործել Հայաստան։ Խոսքը Ադրբեջանի՞ քաղաքացիների մասին է»,- ասաց նա։
Անդրադառնալով Փաշինյանի և Ալիևի միաժամանակ տված ասուլիսներին քաղաքագետը նշեց, որ այս անգամ Փաշինյանն ուզում էր ցույց տալ, որ իրավիճակն իր վերահսկողության տակ է․ «Նույն ոճով ասուլիս տվեց նաեւ Ալիեւը։ Մի ասուլիսը բովանդակությամբ լրացնում էր մյուսին։ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները նույն ուղու վրա են, և նման երևույթները նկատվում են 2018 թվականից»,- ավելացրեց փորձագետը։
Քաղաքագետը կարծում է, որ Հայաստանի իշխանությունների գործողությունները իմիտացիոն բնույթ են կրում՝ բացատրելով, որ բանակը նույնիսկ թուլացած վիճակում չի օգտագործում այն զենքը, որն ունի։ «Ընդ որում Ալիևը շարունակում է սպառնալ, իսկ Հայաստանի իշխանությունները շարունակում են պնդել խաղաղության օրակարգի մասին»։