Փոխարժեքներ
23 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Ուկրաինական 112 ԱԹՍ է ոչնչացվել Ռուսաստանի վրա, որոնցից 24-ը՝ Մոսկվայի տարածաշրջանի և 22-ը՝ Ղրիմի վրա, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Կուրսկի մարզում խոցվել է 11, Օրլովսկի երկնքում՝ 8, Տուլայում՝ 18, Բրյանսկում՝ 8, Ռյազանում՝ 6, Կալուգայում՝ 5, Բելգորոդում ու Իվանովսկում՝ 3-ական, Վլադիմիրսկում՝ 2, Վորոնեժի և Լիպեցկի շրջաններում՝ 1-ական ԱԹՍ։
Ավելի վաղ Լիպեցկի մարզպետ Իգոր Արտամոնովը հայտնել էր, որ ութ մարդ տուժել է ԱԹՍ-ի ընկնելու եւ Ելցի արդյունաբերական գոտում բռնկված հրդեհի հետեւանքով: Նա հայտնել է մարդկանց տարհանման մասին և հերքել հրդեհից հետո վտանգավոր նյութերի արտահոսքի մասին տեղեկությունները:
Հիշեցնենք՝ 2022 թվականի փետրվարի 24-ին սկսվեց Ռուսաստանի և Ուկրաինայի միջև զինված հակամարտություն՝ Ռուսաստանի զինված ուժերի կողմից Ուկրաինայի տարածք ներխուժմամբ։ Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 05:30-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինայի «ապառազմականացման և դենացիֆիկացման հատուկ գործողության» մասին, որից րոպեներ անց հրթիռային հարվածներ սկսվեցին Ուկրաինայի տարբեր վայրերում։ Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։