| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՌԴ ՀՕՊ հերթապահ համակարգերը գիշերը ուկրաինական 114 անօդաչու են խոցել Ռուսաստանի 10 մարզերի, Ազովի ծովի և Սև ծովի երկնքում։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
Նշվում է, որ Ռոստովի մարզի և Կրասնոդարի երկրամասի տարածքի վրա 25–ական անօդաչու է խոցվել, 19-ը`Բելգորոդի և 13-ը` Աստրախանի մարզի երկնքում։
Բացի այդ, Ղրիմի վրա չեզոքացվել է 10 անօդաչու, Բրյանսկի մարզի երկնքում՝ 7, Ազովի ծովի վրա՝ 5, Յարոսլավլի և Վոլգոգրադի մարզերի վրա՝ 3-ական, Սև ծովի վրա՝ 2, Կուրսկի և Վորոնեժի մարզերի երկնքում` 1-ական։