|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
ՌԴ ՀՕՊ համակարգերը գիշերը ուկրաինական 531 ինքնաթիռատիպ անօդաչու են որսացել և ոչնչացրել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
Գերատեսչության տվյալներով՝ հարձակումները հետ են մղվել հոկտեմբերի 27-ի ժամը 20:00-ից (Մոսկվայի ժամանակով) մինչև հոկտեմբերի 28-ի ժամը 8:00-ը։
Անօդաչու թռչող սարքերը խոցվել են Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Կալուգայի, Կուրսկի, Լիպեցկի, Օրյոլի, Ռոստովի, Ռյազանի, Սմոլենսկի, Տամբովի և Տուլայի մարզերի, ինչպես նաև Մոսկվայի մարզի վրա։