Փոխարժեքներ
06 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Ռուսական ՀՕՊ-ի հերթապահ միջոցներն անցած գիշերվա ընթացքում Բելգորոդի, Բրյանսկի և Սարատովի մարզերում որսացել և ոչնչացրել են 6 ուկրաինական անօդաչու թռչող սարքեր, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ-ի հերթապահ միջոցների կողմից ոչնչացվել և որսացվել է 6 ուկրաինական անօդաչու թռչող սարք, որից 3-ը Բելգորոդի, 2-ը՝ Բրյանսկի և 1-ը՝ Սարատովի մարզերում», – ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։