|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Դավիթ Իշխանյանին՝ ԱՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Հայտարարության մեջ մասնավորապես նշված է.
«Ընդունեք մեր ջերմ մաղթանքները Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ ընտրվելու առիթով: Այս օրհասական պահին ստանձնել այդչափ պատասխանատու պաշտոնը՝ արժանի է գնահատանքի:
Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը իր 32 տարվա պատմությամբ հաստատել է, որ իրավական, քաղաքական ոլորտում իր ակտիվ գործունեությամբ նպաստել է Արցախի հիմնահարցի միջազգայնացմանը, ներքին կյանքում ակցիաներ կազմակերպելով, հստակ դիրքորոշումներ և առաջարկներ ներկայացնելով:
Այսօր էլ, համակարգելով «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման խորհրդի աշխատանքը, ներկայացրել ենք մի շարք հայեցակարգային և պրակտիկ բնույթի առաջարկներ: Պատրաստ ենք համագործակցել՝ միասին, ազգովի դիմագրավելու թշնամու ցեղասպանական գործողություններին և հաղթանակով դուրս գալ այս վիճակից հանուն Արցախի ազատության, մայր Հայրենիքի հետ վերամիավորման համար»,- նշվում է ուղերձում: