Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
ՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Իշխանյանն այսօր ընտրվել է Արցախի Հանրապետության ԱԺ նախագահի պաշտոնում։ Վերջապես հայկական երկրորդ պետության իշխանության մեջ իսկական նվիրյալ և բանիմաց մարդ ի հայտ եկավ։ Գիտեմ, որ այս թեման երկար է քննարկվել քաղաքական շրջանակներում։ Տեղյակ եմ նաև, որ այս քայլը շատ դժվար է տրվել գործընթացում ներգրավված բոլոր կողմերին։ Բայց թերևս այս որոշումն ամենադժվարը հենց Դավիթ Իշխանյանի համար է եղել։ Որովհետև այն, ինչն այսօր ստանձնել է Իշխանյանը, պաշտոն չէ։ Ոչ էլ դիրք և ոչ ազդեցություն։ Դա շատ ծանր բեռ է, որն ամեն մեկը չի կարող կրել։
Իշխանյանին ես վաղուց եմ ճանաչում։ Մի քանի օր առաջ խոսել եմ նրա հետ և վստահեցրել, որ ուժերիս ներածի չափով և նույնիսկ ավելին պատրաստ եմ սատարել իրեն, լինել իր կողքին և ամեն ինչ անել, որպեսզի իր առջև դրված նպատակներն իրականություն դառնան։ Իմ ընկալման մեջ Դ. Իշխանյանը և նրա պես մարդիկ Արցախի՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու շանսն են։ Եվ շատ կարևոր է, որպեսզի թե՛ Արցախի մեր հայրենակիցները և թե՛ մենք բոլորս ամուր պահենք նրանց թիկունքը։
Տեսնում եմ, որ Ադրբեջանի հետ երկխոսելու և Ադրբեջանին ինտեգրվելու կողմնակիցների ոհմակն արդեն վնգստում է իրական դաշնակցականի ընտրվելու առիթով։ Թող Աստված ուժ ու կարողություն տա արցախցիներին, որպեսզի մոտ ապագայում այդ վնգստացողներին միանան նաև իրենց՝ Երևանի ու Բաքվի իշխանական կաբինետներում վեր ընկած տերերը։
Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր,
քաղաքագետ