Փոխարժեքներ
21 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 385.06 |
EUR | ⚊ | € 436.58 |
RUB | ⚊ | ₽ 4.8024 |
GBP | ⚊ | £ 516.29 |
GEL | ⚊ | ₾ 140.61 |
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․
«Վրաստանի դեսպանատան առջև կազմակերպված ցույցը փաստում է այն, որ Հայաստանի քաղաքացիներն արդեն համարում են, որ չունեն պետություն:
Եթե կան խնդիրներ, ապա դրանք լուծվում են միջպետական հարաբերություններում, եթե պետություն չկա, ըստ քաղաքացիների, ապա ցույց են անում օտար երկրների դասպանատների առջև, մտնելով ուղիղ հարաբերությունների մեջ այլ երկրների ներկայացուցչությունների հետ:
Ինչու են լռում կառավարության համապատասխան մարմինները, որովհետև նրանք էլ են կարծում, որ պետություն չկա: Սա այն նույն դրսևորումն է, երբ պետության ղեկավարը կոչ է անում կազմել ջոկատներ և պաշտպանել սահմանները: Այսինքն, անգամ անվտանգային խնդիրները, քաղաքացիների մասնավոր գործն է, առանց պետության մասնակցության:
Սա է իրական Հայաստանն ու իրական ինքնիշխանության աստիճանը»։
Հիշեցնենք՝ այսօր ալկոհոլային խմիչքներ արտադրողներն ու արտահանողները ակցիա էին իրականացնում Վրաստանի դեսպանատան դիմաց։ Կարող եք դիտել՝ այստեղ։