|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Նոյեմբերի 18-ին Վրաստանի խորհրդարանի առջև ակցիան ավարտվեց ուշ գիշերին: Ըստ Yerkir.am-ի՝ Aliq.ge-ն հայտնում է, որ այսօր «Ամոթ է» շարժման ներկայացուցիչները նախատեսում են գնալ Թբիլիսիի քաղաքային դատարան՝ իրենց աջակցությունը հայտնելու երեկ ակցիան ցրելիս ձերբակալված ցուցարարներին:
Ակցիայի կազմակերպիչներից Շոթա Դիղմելաշվիլիի խոսքով՝ այսօր՝ ժամը 19:00-ին, խորհրդարանի առջև ակցիան կվերսկսվի: Իսկ մինչ այդ ակցիայի մասնակիցները ընդդիմադիր առաջնորդների հետ կհայտնեն գործողությունների ծրագրի մասին:
«Կուսակցությունների հետ խորհրդատվություններ կանցկացնեն, որոշում կկայացնենք։ Անկեղծ ասած՝ հետագա գործողությունների ծրագիր դեռ չունենք»,- ասել է Դիղմելաշվիլին:
Նշենք, որ այս պահին խորհրդարանի դիմաց 10 վրան կա: Ռուսթավելիի պողոտան բաց է:
Հիշեցնենք, որ համամասնական ընտրակարգին անցնելու մասին օրինագծի տապալումից հետո Վրաստանի խորհրդարանի մոտ բողոքի շուրջօրյա ակցիաներ էին սկսվել։ Միավորված ընդդիմությունը, որ կազմված է ավելի քան 20 քաղաքական ուժերից, համախմբվել է գործող իշխանության դեմ՝ պահանջելով արտահերթ համամասնական խորհրդարանական ընտրություններ, կառավարության հրաժարական և ժամանակավոր կառավարության ձևավորում, նաև՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերաձևավորում։