|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Առավոտից Հայաստանի քաղաքացիները ծաղիկներ են խոնարհում և ծաղկեպսակներ տեղադրում Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան առջև։
Այսօր երեկոյան նախատեսվում է նաև մոմավառություն՝ ի հիշատակ ավիավթարի հետևանքով զոհված Իրանի նախագահ Էբրահիմ Ռեյիսի, արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի և նրանց ուղեկցող անձանց։
Դեսպանատանը մայիսի 22-ին կբացվի նաև սգո մատյան։
Հիշեցնենք՝ Իրանի նախագահական ուղղաթիռը երեկ՝ մայիսի 19-ին, «կոշտ վայրէջք» է կատարել Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգում, ինչի հետևանքով ուղղաթիռի անձնակազմն ու բոլոր ուղևորները, այդ թվում երկրի նախագահ Էբրահիմ Ռեյիսին ու ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը զոհվել են։