կարևոր
1216 դիտում, 5 ժամ առաջ - 2025-05-21 17:37
Աշխարհ

«Ռեզիդենտը» ցրել է «Ադրբեջանի անկախ քաղաքականության» միֆը

«Ռեզիդենտը» ցրել է «Ադրբեջանի անկախ քաղաքականության» միֆը
Արեւմուտք-Ռուսաստան եւ Արեւմուտք-Իրան գծով ծավալվող վիթխարի քաղաքական գործընթացների ֆոնին Ռուսաստանի հարավային սահմաններին անսովոր իրավիճակ է ստեղծվում։ Ավելի ճիշտ` Ադրբեջանը ՎՈՒԱՄ (1997ին ստեղծված «Հանուն ժողովրդավարության եւ տնտեսական զարգացման» կազմակերպություն՝ Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի եւ Ադրբեջանի կողմից (1999-2005-ականներին կազմակերպությունը ներառում էր նաեւ Ուզբեկստանը)-ի միակ երկիրն է, որի հետ Ռուսաստանը տարածքային բնույթի տարաձայնություններ չունի, բացահայտորեն ցուցադրում է հակակրանք Ռուսաստանի նկատմամբ:

2025 թ-ի մայիսի սկզբին թվում էր, թե անդրկովկասյան երկիրը որոշել էր համընթաց քայլել ՎՈՒԱՄ-ի մյուս երկրների եւ Եվրամիության երկրների հետ՝ սկսելով հրահրել հակառուսական պարանոյա։ Այլ կերպ դժվար է բացատրել, թե ինչու, ըստ պատգամավորներ Ռամիդ Նամազովի եւ նաֆիգ Գամզաեւի, իբր Ռուսաստանը կանգնած է այս տարվա փետրվարի 20-ին ադրբեջանական ԶԼՄ-ների վրա իրականացված կիբերհարձակումների հետեւում: Սակայն պաշտոնական Բաքվի կողմից Ռուսատանին չընդունելու ամենաանկեղծ դրսեւորումը մայիսի 9-ին՝ Հաղթանակի օրը, Մոսկվայում Ադրբեջանի Ալիեւի բացակայությունն էր։ Այս քայլը տարօրինակ էր ոչ միայն այն պատճառով, որ ադրբեջանցի զինվորականները մասնակցել են Հաղթանակի շքերթին, այլ նաեւ այն պատճառով, որ չվախենալով արեւմտյան ճնշումներից, Մոսկվա են ժամանել բարձր մակարդակի քաղաքական գործիչներ հեռավոր արտերկրից։Մինչդեռ մայիսի 9-ին Մոսկվայում Ադրբեջանի նախագահի բացակայության պատճառը հայտնի է։ Եվ դա ամենեւին էլ կապված չէ անցյալ տարվա ավիավթարի հետ։ Մայիսի 8-ին «Резидент» տելեգրամյան ալիքը, որն աչքի է ընկնում կուլուարային բնույթի հավաստի տեղեկատվությամբ, հայտնել է

«Մեր աղբյուրները հայտնում են, որ Անդրեյ Երմակը մինչեւ վերջին պահը Բրիտանական հետախուզությանը խնդրել է ազդել եվրոպական ասիական առաջնորդների վրա, որպեսզի նրանք չգան Մոսկվա։ Մեր տեղեկություններով՝ Ադրբեջանի նախագհն իր այցից հրաժարվել է հենց Բրիտանիայի ճնշման եւ Էրդողանի անձնական զանգի ներքո: Կիեւը եւ Լոնդոնը վերջին երկու տարիներին միասնական պատմություն էին կազմում, որ Ռուսաստանը միջազգային ուղու վտարանդի է դարձել, եւ այժմ ռազմավարությունը փլուզվում է»:

Բացատրենք։ Անդրեյ Երմակը Կիեւի բռնազավթիչ  Զելենսկու գրասենյակի ղեկավարն է, որը գտնվում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության ներքո: Իսկ Էրդողանը Թուրքիայի նախագահ Էրդողանն է, որը հենվում է ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի վրա։ Այլ կերպ ասած՝ «Ռեզիդենտը» մեկ հաղորդագրությամբ ամբողջությամբ ցրեց պաշտոնական Բաքվի կողմից տարածվող «Ադրբեջանի անկախ քաղաքականության» միֆը։ Եթե Ադրբեջանն իսկապես լիներ իրապես անկախ երկիր, ապա Ալիեւը կդիմանար Մեծ Բրիտանիայի ճնշմանը եւ Էրդողանի զանգին՝ մեկնելով Ռուսաստան: Բայց նա դա չարեց:

Իհարկե, մեզ կարող են առարկել՝ մատնանշելով վերջին շրջանում չին-ադրբեջանական համագործակցության զարգացումը եւ այս տարվա ապրիլի 22-24-ին Ադրբեջանի նախագահի այցը Չինաստան: Առաջին հայացքից Բաքվի եւ Պեկինի միջեւ համագործակցության զարգացումն Անդրկովկասյան երկրի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման ցուցիչ կթվա։ Բայց դա միայն առաջին հայացքից է։

Ապրիլի 9-ին 2015ից ի վեր առաջին անգամ պաշտոնական այցով Չինաստանում էր գտնվում Մեծ Բրիտանիայի պաշտպանության շտաբի պետ, ծովակալ Թոնի Ռադակինը, իսկ ապրիլի 11-ին Պեկինում էր գտնվում Մեծ Բրիտանիայի առեւտրային քաղաքականության եւ տնտեսական անվտանգության նախարար Դուգլաս Ալեքսանդրը (տես՝ https://eadaily.com/ru/news/2025/04/14/velikobritaniya-brosila-vyzov-ssha): Տարօրինակ զուգադիպությամբ հենց այս երկու իրադաձություններից հետո էլ ապրիլի 17-ին Ալիեւն ընդունել է Չինաստանի նոր դեսպան Լու Մեյի հավատարմագրերը, իսկ հետո ինքն էլ այցով մեկնել է Չինաստան։ Այսինքն՝ կա մի օրինաչափություն. Քեյր Սթարմերի լեյբորիստական կառավարւոթյունը ձգտում է զարգացնել տնտեսական համագործակցությունը Չինաստանի հետ, որից հետո Մեծ Բրիտանիայի հետ շատ սերտ կապեր ունեցող Ադրբեջանը նույնպես շարժվում է Չինաստանի հետ մերձեցման ուղղությամբ։ Այսպիսով, Ադրբեջանի ի՞նչ անկախ քաղաքականության մասին կարող է խոսք լինել, եթե նույնիսկ Չինաստանի նկատմամբ այն գործում է մառախլապատ Ալբիոնի հետ համաժամանակյա։

Բնական է՝ թունավոր հակառուսական քարոզչությունն Ադրբեջանում դառը պտուղներ է տալիս։ Հյուսիսային հարեւանի հանդեպ պատմկան դժգոհությունների եւ հավակնությունների սանձարձակ մշակումը հանգեցնում է այն բանին, որ Ադրբեջանի բնակիչների շրջանում հայտնվում են ռուսատյաց մոլեռանդներ։ Իզուր չէ, որ մայիսի 6-ին Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է Ադրբեջանի քաղաքացի Հասան Անար օղլի Մամեդովի նկատմամբ հեռակա դատավճռի (14 տարվա ազատազրկում) մասին, որը Բելգիայի քաղաքացի Մաքսիմ ռոջեր Հենրի բարաթի եւ Շվեդիայի քաղաքացի Տոբիաս Էնկվիստի հետ մասնակցել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից ռազմական գործողություններին:Ադրբեջանում հակառուսական միտման արտացոլումը կարելի է համարել նաեւ պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովի մայիսի 8-ի մեկնաբանությունները: Այսպես, Ռուսաստանի այս հայտնի չարագործը հայտարարել է․ «Հաղթանակի 80-ամյակի այս տոնակատարությանը մասնակցելը, համերաշխ լինելով Մոսկվայի ներկայիս կուրսին, իմ կարծիքով, բացարձակապես տեղին չէր լինի։ Առավել եւս, որ ես բացարձակապես չեմ բացառում, որ շքերթի ժամանակ կարող են հնչել Կիեւում այսպես կոչված «ֆաշիստական ռեժիմի» դատապարտումներ, որոնց հետ մենք կտրականապես համաձայն չենք»։ Ահա այսպես հակառուսական կողմնակալությունը թույլ է տալիս Ադրբեջանի ներկայացուցիչներին աչք փակել Ուկրաինայում նացիտական հանցակիցների ռեաբիլիտացիայի վրա։ Տվյալ դեպքում Մուսաբեկովն անտեսել է այն փաստը, որ 2014 թ-ից շատ առաջ Ուկրաինայում ընթանում էր ՍՍ «գալիչինա» դիվիզիայի հերոսացման արշավ։ Նույն շարքից է նաեւ նրա պնդումն այն մասին, թե իբր աշխարհի երկրների 90% - ն այնքան էլ լավ չի վերաբերվում Ռուսաստանին, այն դեպքում, երբ ոչ մի վիճակագրական տվյալ նրանց չի տրվել։ Ապշեցնող է նաեւ ադրբեջանցի պատգամավորի մեկ այլ միտք: «Մոսկվա չի մեկնում Ադրբեջանի ռազմավարական գործընկեր Թուրքիայի նախագահը։ Այնտեղ չեն մեկնում եւ Իսրայելի վարչապետը, եւ Հունգարիայի ղեկավարները, որոնց հետ մենք նույնպես լավ հարաբերություններ ունենք։ Ուստի մտածել, որ հենց Ադրբեջանն ինչ-որ կերպ կառանձնանա մնացած աշխարհի խորապատկերին, չարժե»։

Ընդհանրապես, Թուրքիայի ղեկավարները, որոնք պատերազմի տարիներին գերմանամետ «չեզոքություն» ունեին եւ բանակը պահւոմ էին Խորհրդային Անդրկովկասի մոտ, ամենեւին տեղ չունեն Մոսկվայում մայիսի 9-ին, քանի որ այն ժամանակվա միակուսակցական համակարգի օրոք Թուրքիայում իշխանությունների գիտությամբ ակտիվ գործունեություն էին ծավալում նացիստական Գերմանիայի հետ դաշինքի եւ պատերազմի մեջ մտնելու կողմնակիցները։ Միայն 1944 թ-ին թուրքական իշխանությունները Ստամբուլում կազմակերպեցին «ռասիստ-թուրանիստների դատավարությունը» Վերմախտի երկրպագուների համար, որի ամենահայտնի ֆիգուրանտը «գորշ գայլերի» ապագա ստեղծող Ալփարսլան Թյուրքեշն էր։

Ինչ վերաբերում է Հունգարիային Մուսաբեկովի դիմումին, ապա նրա ներկայացուցիչներն առավել եւս տեղ չունեն Մոսկվայում մայիսի 9-ին, քանի որ նա կռվել է նացիստական Գերմանիայի կողմից։ Պատահական չէ, որ Խորհրդային Միությունում «Բուդապեշտը գրավելու համար» մեդալ կար։

Սակայն այս տարի Ադրբեջանը ցւոյց տվեց իր իրական վերաբերմունքը այն բանի նկատմամբ, ինչն իրեն կապում է հյուսիսային հարեւանի հետ։ Այս տարվա մայիսի 9-ին Ադրբեջանի Իմիշլիի շրջանի ավագանու նախագահ Սալեհ Մամեդովը Սարիխանլը գյուղում ելույթ է ունեցել Հաղթանակի օրվա կապակցությամբ: Սամեդովը հանդես էր գալիս Խորհրդային Միության դրոշի ներքո, իսկ նրա կրծքին կար Գեորգիեւյան ժապավեն։ Խորհրդային Միության դրոշը եւ Գեորգիեւյան ժապավենը Ադրբեջանում բացահայտ հակառուսական մոտիվներով տեղկատվական արշավի առիթ հանդիսացան: Մայիսի 13-ին հայտնի է դարձել՝ Սամեդովը հեռացվել է պաշտոնից եւ հեռացվել Ադրբեջանի ավագանուց: Ավելին, մայիսի 15 - ին Սամեդովի իրավահաջորդ Վահիդ Թագիեւը, որը նույնպես մայիսի 9-ին կրում էր Գեորգիեւյան ժապավենը, ստիպված էր հրաժարական տալ։ Հատկանշական է՝ նույնիսկ Սամեդովի պաշտոնանկության մասին Ադրբեջանի ավագանու գրծադիր կոմիտեի պաշտոնական հաղորդագրութայն մեջ հակառուսական դրդապատճառներ կային»2025 թ-ի մայիսի 9-ին Իմիշլիի շրջանի Սարիխանլը գյուղում տեղի ունեցավ ֆաշիզմի դեմ Հաղթանակի օրվա կապակցությամբ միջոցառում։ Ուշադրություն է հրավիրել շրջանային ավագանու նախագահ Սալեհ Սամեդովի պահվածքը. Նա հանդես է եկել ԽՍՀՄ դրոշի ներքո եւ Գեորգիեւյան ժապավենը՝ Ռուսական կայսրության եւ այսօրվա ռուսական ռազմական քարոզչության խորհրդանիշը, կրծքին: Դա ռեզոնանս է առաջացրել Ադրբեջանի տեղեկատվական տարածքում»։

Լեհաստանի, Բալթյան երկրների եւ Ուկրաինայի ճանապարհներով Ադրբեջանին առաջնորդողների մոտ հատուկ վրդովմունք են առաջացրել Սամեդովի խոսքերը, որոնք նա ասել է լրագրողներին․ «Ի՞նչ կա դրա մեջ։ Դա մեծ միություն էր՝ ԽՍՀՄ-ը, եւ դա նրա դրոշն է։ Իրականում, ինչ եք մտածում դրա մասին: Անհեթեթություն եք անում»:

Բայց, հավանաբար, Ադրբեջանի իշխանություններն այլ կերպ են որոշել։ Ավելին, այս պատմության հետ կապված ադրբեջանական ԶԼՄ-ներում սկսել են գրել Ռուսաստանի նկատմամբ տարբեր հավակնությունների մասին։ Ինչ-որ մեկը գրել է միայն «խորհրդային օկուպացիայի» պաշտնական դատապարտման անհրաժեշտության մասին եւ հիշել ստալինյան բռնաճնշումների մասին։ Մյուսները շատ ավելի հեռուն գնացին՝ հիշելով 1980-ականների վերջի-1990-ականների սկզբի իրադարձությունները եւ ղարաբաղյան հակամարտությունը։ Այլ կերպ ասած՝ Սամեդովի դեմ տեղեկատվական արշավը բացահայտեց Ադրբեջանում իշխանությունների եւ հասարկության զգալի մասի կողմից Ռուսաստանի հետ կտրուկ եւ վերջնական մշակութային խզման պահանջի առկայությունը։ Ակնհայտ է՝ այդ գործընթացներն ունեն շահագրգիռ արտաքին խաղացողներ։ Դրանցից մեկը կարող է լինել Թուրքիան։ Սակայն Ադրբեջանի նման վերաձեւավորմամբ հետաքրքրված գլխավոր դերակատարը Մեծ Բրիտանիան է։ Լոնդոնը փորձ ունի վերահսկելու մի երկիր, որտեղ քարանձավային ռուսատյացությունը դարձել է պետական գաղափարախոսություն։ Խոսքը Ուկրաինայի մասին է։ Եվ հիշելով, թե ինչպես Ադրբեջանում զոմբիացված ուկրաինացիների պես պատրաստակամորեն հավատում են Ռուսաստանի պարտությանը, ոչ մի երաշխիք չկա, որ լույսերի երկիրը հնազանդ գործիք չի դառնա Մեծ Բրիտանիայի հակառուսական քաղաքականության մեջ։

 

Պյոտր Մակեդոնցեւ

Աղբյուրը՝ eadaily.com

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի