կարևոր
1966 դիտում, 7 ժամ առաջ - 2025-05-21 16:26
Աշխարհ

Սիրիայում փոխհրաձգություն է տեղի ունեցել ռուսաստանցի զինծառայողների և սիրիացի գրոհայինների միջև. կան զոհեր

Սիրիայում փոխհրաձգություն է տեղի ունեցել ռուսաստանցի զինծառայողների և սիրիացի գրոհայինների միջև. կան զոհեր

Ռուսաստանցի զինվորականները Սիրիայում հետ են մղել ռազմաբազայի վրա չորս մահապարտ ահաբեկիչների հարձակումը։ Նրանցից երեքին ոչնչացրել են, հաղորդում է Mash Telegram-ալիքը։

Միջադեպը տեղի է ունեցել այսօր վաղ առավոտյան Լաթաքիա քաղաքում՝ «Հմեյմիմ» ավիաբազայից ոչ հեռու։ Արմատականները փորձել են ճեղքել պահակակետերը, սակայն նրանց հակահարված են տվել։ Փոխհրաձգության հետևանքով երեք հանցագործներին վերացրել են, ևս մեկը նահանջել է։ Նրա վրա ՌՊԳ-ից կրակել են, սակայն արդյո՞ք հաջողությամբ, դեռ պարզ չէ։

Գրոհայինների ինքնությունն արդեն պարզել են։ Նախնական տվյալներով, նրանք բոլորը ծագումով Ուզբեկստանից են և չեն ընդունում Սիրիայի նոր կառավարությունը։