Փոխարժեքներ
19 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.2 |
EUR | ⚊ | € 435.48 |
RUB | ⚊ | ₽ 4.8047 |
GBP | ⚊ | £ 516.97 |
GEL | ⚊ | ₾ 141 |
Պարզվեց, որ իմ ունեցվածքը 4 մլրդ չէ, որը 2009-2010 թվականներին հսկայական մի քարոզչամեքենա փորձում էր ներդնել մարդկանց ուղեղների մեջ: Այս մասին 4 լրատվամիջոցների հետ հարցազրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Այն գույքերը, որոնք այն ժամանակ հրապարակել են և դա հրապարակել է «Հայկական Ժամանակ»-ը, դրանցից գրեթե ոչինչ դատախազության հայտի մեջ չկա, կա միայն այն, ինչ գրանցված է կադաստրով, սեփականության իրավունքով:
Հիմա մենք ինչու ավելի կոնկրետ գորողությունների մեջ չենք մտնում, որովհետև մենք չենք վստահում այս դատական համակարգին: Դե դատախազությունը լրիվ գործիք է դառել, դատախազը մնացել է վարչապետի օգնական դատախազի լիազորություններով՝ չենք վստահում:
Այստեղ մի լավ բան էլ կա՝ պարզվեց, որ 5 բանկն իմը չի, օդանավակայնն իմը չի, Քաջարանն արդեն պարզ է, թե ում է պատկանում, Սպայկայի հետ ընդհանրապես կապ չունեմ: Օրինակ մենք՝ մեկ-երկու անգամ հայտարարում ենք, ասում՝ դե լավ, 100 անգամ հո նույն բան չե՞նք ասելու, հասկացողը՝ հասկացավ, չհասկացողը՝ չի էլ հասկանալու: Իմ վերաբերմունքն այստեղ համարում եմ շատ թերի, մենք հենց 2010 թվականից պետք է շատ ավելի լուրջ այս հարցերին ուշադրություն դարձնեինք, ես բանի տեղ չէի դնում: Մի 2-3 անգամ դատի ենք տվել դատը շահել, բայց մեկ է, դու դատը շահում ես, հետո էլի ամբողջ լրատվամեքենան սկսում է քո դեմ աշխատել:
Ես այն ժամանակ այդ հանարավորությունընը նաև զահլան չունեի համարժեք պատասխանելու: Եթե ես քաղաքականության մեջ չլինեի, գուցե, էլի նույն ձև ասեի՝ ինչ ուզում են խոսեն»,- հավելեց երկրորդ նախագահը:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ամբողջական հարցազրույցը կարող եք դիտել այստեղ։