|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները պատասխանել են ՀՀ քաղաքացի Էդգար Ղազարյանի՝ իմպիչմենտի վերաբերյալ նամակին:
Պատասխան նամակի թղթային տարբերակը ուղարկվել է հետադարձ հասցեով:
Պատասխան նամակում ասված է.
«- Վերահաստատում ենք, որ այս պահին իշխանափոխության հասնելու ամենահավանական եղանակը վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացն է,
– գործընթացն ավելորդ քաղաքական նկրտումներով չբարդաեցնելու համար՝ հայտարարում ենք, որ այս պահին չունենք վարչապետի թեկնածու,
– մեր պատրաստակամությունն ենք հայտնում առանց որևէ նախապայմանի քննարկել թեկնածուի հարցը և նախաձեռնել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց»։
