|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Մոսկվայի բարձրահարկ բնակելի շենքերից մեկում պայթյուն է տեղի ունեցել։ Դեպքը տեղի է ունեցել գեներալ Տյուլենևի փողոցի 39-րդ շենքի իններորդ հարկում։
Ըստ Մոսկվայի արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր վարչության՝ իններորդ և ութերորդ հարկերում է հրդեհը բռնկվել։ Պայթյունի հետևանքով փլուզվել են շենքի երկու հարկերը։ Կա երեք զոհ և վիրավորներ։ Մահացածներին գտել են պատշգամբներում։ Արտակարգ իրավիճակների ծառայությունները շարունակում են աշխատել դեպքի վայրում։ Հրդեհի պատճառներն ու հանգամանքները պարզելու գործը կվերահսկի շրջանի դատախազությունը։