Փոխարժեքներ
06 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութիները ստանձնել են Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվի մոտակայքում գտնվող ռազմական օբյեկտի հերթական հրթիռակոծման պատասխանատվությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ շարժման ներկայացուցիչ Յահյա Սարիան հայտարարել է, որ հարվածը հասցվել է հիպերձայնային բալիստիկ հրթիռով։
«Եմենի հրթիռային զորքերը գործողություն են իրականացրել՝ «Պաղեստին-2» հիպերձայնային բալիստիկ հրթիռով գրոհելով Յաֆոյի (Թել Ավիվ – խմբ.) շրջանից հարավ գտնվող իսրայելական ռազմական օբյեկտը։ Հրթիռը հաջողությամբ հասել է նշանակետին, հակաօդային համակարգերը չեն կարողացել խոցել այն»,- նշել է Յահյա Սարիան։
Իսրայելի բանակն ավելի վաղ գրանցել էր երկրի տարածքի ուղղությամբ հրթիռի արձակում Եմենից։ Բանակի մամուլի ծառայության տարածած հայտարարությունում նշվում է, որ հրթիռը խոցվել է նախքան Իսրայելի օդային տարածք հասնելը։ Երկրի մի քանի շրջաններում գործել են հրթիռային վտանգի մասին նախազգուշացնող շչակները։