|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը գրում է.
«Xosnak.am լրատվականի կողմից արցախահայության դեմ ատելության խոսք տարածելու, բռնության կոչեր հնչեցնելու և հանրության շրջանում թշնամանքի մթնոլորտ ձևավորելու համար օրերս ՀՀ գլխավոր դատախազ Տկն․ Աննա Վարդապետյանին էի ներկայացրել հաղորդում հանցագործության մասին։
Ահա, ստացել եմ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության պատասխանը՝ տվյալ լրատվականի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին։
Վարույթի հիմքում նաև Նաիրի Հոխիկյանի և Մեսրոպ Առաքելյանի նույնաբովանդակ դիմումներն են»։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Լիլիթ Գալստյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ արgախgիների դեմ ատելnւթյան խոսք տարածելու վերաբերյալ: