Փոխարժեքներ
01 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.94 |
EUR | ⚊ | € 443.01 |
RUB | ⚊ | ₽ 4.8004 |
GBP | ⚊ | £ 520.8 |
GEL | ⚊ | ₾ 141.85 |
«Եթե անձին մեղադրյալ են ներգրավել 300 կամ 5 հազար դոլար կաշառք տալու համար, ու եթե այդ մարդու նկատմամբ հարուցվում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ վարույթ, դա նշանակում է, որ հայցադիմումի մեջ պետք է հիմնավորված լինի, որ այդ կաշառքի դիմաց նա ստացել է որևէ առավելություն, որն էլ այնպիսի եկամուտ է առաջացրել, որով կարողացել ես ձեռք բերել համապատասխան գույքը»,- այս մասին «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի կիրարկումը Սահմանադրական դատարանի ՍԴՈ–1776 որոշման համատեքստում»» խորագրով համաժողովի ժամանակ ասաց «ՋԻ ԷՄ ԼԵԳԱԼ» փաստաբանական գրասենյակի կառավարող գործընկեր, ԵՊՀ դասախոս, ի.գ.թ. Վահագն Գրիգորյանը։
Իրավաբանի կարծիքով՝ ՍԴ-ն սահմանել է, այն դեպքերում երբ անձի նկատմամբ հարուցվում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթ, ուսումնասիրություն՝ հիմքում դնելով անձի մեղադրյալ լինելը, այդ դեպքերում առավելագույնը բռնագանձման է ենթակա այն գույքը, որը ողջամտորեն կապ ունի այն հանցանքի հետ, որով անձը ներգրավվել է որպես մեղադրյալ։
«Ողջամտորեն կապ ունի ասելով ես հասկանում եմ, որ ամենաքիչը մեղադրյալ ներգրավվելու որոշման մեջ կամ առաջադրված մեղադրանքում պետք է բռնգանաձման ենթակա գույքի վերաբերյալ լինի որևէ նշում, որևէ վարկած, որ գույքը հանցավոր գործունեության արդյունքում կամ հանցավոր եկամուտներով ձեռք բերված գույք է»,-նշեց նա։
Իրավաբանն ընդգծեց՝ ավելին, ՍԴ-ն սահմանել է, որ համապատասխան հանցանքը, որը թույլ է տալիս անձից գույք բռնագանձել պետք է լինի այնպիսին, որ օբյեկտիվ դիտորդի մոտ ստեղծի այն պատկերացումը, որ այդ հանցանքնից հնարավոր էր ապաօրինի կերպով եկամուտ գեներացնել։
Վահագն Գրիգորյանը նկատեց, որ ՍԴ-ն խոսել է նաև այն դեպքերի մասին, երբ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթը հարուցվում է ոչ թե քրեական գործի հետ փոխկապակցվածության հիմքով, այլ օպերատիվ հետախուզական միջոցառումների հիման վրա։
Մանրամասն՝ տեսանյութում։