|
Փոխարժեքներ
14 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.28 |
| EUR | ⚊ | € 421.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.2971 |
| GBP | ⚊ | £ 490.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.37 |
Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այս պահին ընթանում է գնդապետ Միհրան Մախսուդյանի որդու՝ Վահագն Մախսուդյանի խափանման միջոց կիրառելու հարցը։
Փաստաբանական խմբին են միացել ևս երեք փաստաբան ` փաստաբաններ Վարազդատ Հարությունյանը, Արամ Օրբելյանը , Սերգեյ Մարաբյանը։ Նրանք 20 րոպե ընդմիջում են խնդրել՝ գործի նյութերին տեղում ծանոթանալու համար։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վահագն Մախսուդյանի նկատմամբ խափանման միջոցի գործը քննում է դատավոր Մասիս Մելքոյանը։
Մախսուդյանին մեղադրանք է առաջադրել այն բանի համար, որ նա մեկ անգամ հարվածել է իր և այլ մարդկանց վրա քշող, շրջապատին հայհոյող անձանց մեքենայի դիմապակուն։ Արարքը որակվել է խուլիգանություն։