Փոխարժեքներ
25 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.33 |
EUR | ⚊ | € 443.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7267 |
GBP | ⚊ | £ 519.57 |
GEL | ⚊ | ₾ 142.02 |
ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից հետաքրքրվեց ՝ Քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածով նախձեռնված քրեական վարույթներ կա՞ն, թե՞ չկան։
Հոդվածը Ցեղասպանության ու մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունների հրապարակային հերքման մասով է։
Գլխավոր դատախազն ասաց, թե այդ մասով վիճակագրությունը չի հիշում։
«Չեմ հիշում, անգիր չեմ կարող ասել»։
Արծվիկ Մինասյանն էլ ասաց, որ 136-րդ հոդվածը չափազանց կարևոր է, որովհետև իրենք շրջանառության մեջ են դրել Հայոց ցեղասպանության ուրացման դեմ քրեական պատասխանատվությունը խստացնելու առաջարկը։
«Կխնդրեմ, որ մինչև լիագումար նիստը տեղեկատվություն տաք՝ կա՞ն հարուցված վարույթներ, թե՞ ոչ»,- ասաց պատգամավորը։
Արծվիկ Մինասյանը դատախազից հետաքրքրվեց նաև արցախցիների նկատմամբ տիրող ատելության մթնոլորտի դեմ պայքարին ու կանխարգելմանը, որին ի պատասխան դգլխավոր դատախազն ասաց․ «Հայաստանի ազգաբնակչությանը չենք տարանջատում ըստ իրենց ծննդավայրի և բնականաբար վիճակագրություն չենք վարում՝ ըստ ծննդավայրի խտրականության ենթարկվելու տեսանկյունից»։
«Եթե վիճակագրություն չեք վարում, ապա այս ատելության մթնոլորտի դեմ ինչպե՞ս պետք է պայքար տարվի, քրեական վարույթներ հարուցվի, մեղավոր անձանց հայտնաբերվի»,- հակադարձեց Արծվիկ Մինասյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։