|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
«Հայկական ժամանակ»-ը գրում է.
«Երեկ ՀՀ կառավարությունը իր հերթական նիստում հավանության արժանացրեց շրջանառության հարկը 3.5 տոկոսից մինչև 1 տոկոս իջեցնելու մասին օրենսդրական փոփոխության նախագիծը:
Սա կարելի է նշանակալի իրադարձություն համարել: Անկասկած, սա կհանգեցնի փոքր և միջին ձեռնարկությունների հարկային բեռի թեթևացմանը, և հույսեր կան, որ այս ոլորտում որոշակի հաջողություններ կլինեն: Սակայն, փորձագետները համոզված են, որ դրա արդյունքում էական գնաճ կառաջանա:
Երեկ մեր թղթակցի հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնել «ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիա» ՀԿ նախագահ Հակոբ Ավագյանը, ով ներգրավված է եղել շրջհարկի նվազեցման շուրջ բանակցությունների գործընթացին: Թե որքան ապրանքները որքան կթանկանան, ըստ Ավագյանի, կախված է խոշոր տնտեսվարողների «ախորժակից»»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։