|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 373.34 |
| EUR | ⚊ | € 440.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.8937 |
| GBP | ⚊ | £ 504.94 |
| GEL | ⚊ | ₾ 138.84 |
Ծնվել է 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված Գրիշա Դանիելյանի եղբայրը։ Տեղեկությունը հայտնում է «Շենգավիթ» բժշկական կենտրոնը։
Երկար ժամանակ ընտանիքը կամուկացի մեջ է եղել` արդյոք պետք է կրկին երեխա ունենալ։
Մայրը պատմել է, որ իրենց հուզող հարցի պատասխանը եկել է երազի տեսքով. Գրիշան մոր երազում է հայտնվել ու ասել, որ հայրը շատ է տխրում, ժամանակն է, որ կրկին ծնող դառնան։
«Ապրիլի 19-ին լույս աշխարհ եկավ Ռոբերտը` 3200 գրամ քաշով և 51 սմ հասակով։ Ռոբերտին օգնել են լույս աշխարհ գալ «Շենգավիթ» ԲԿ մանկաբարձ-գինեկոլոգները՝ Ալենա Ավանեսյանը, Արմինե Ալեքսանյանը և Սվետլանա Համբարձումյանը»,– ասված է ԲԿ–ի հաղորդագրությունում։
43-ամյա մայրը նշել է, որ Ռոբերտը Գրիշայի օրհնությամբ է լույս աշխարհ եկել։