|
Փոխարժեքներ
28 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովն ընդունել է «Միավորված Ազգերի Կազմակերպության և Եվրոպայի Խորհրդի միջև համագործակցություն» վերնագրով բանաձևի նախագիծը ձայների 105 կողմ, 9 դեմ և 33 ձեռնպահ հարաբերակցությամբ: Բանաձևը դատապարտում է ՌԴ-ի ագրեսիան ընդդեմ Ուկրաինայի: Հայաստանն ու Վրաստանն այս բանաձևի նախագծին կողմ քվեարկած երկրների ցանկում են: Մինչդեռ Ադրբեջանը ձեռնպահ է մնացել:
Լյուքսեմբուրգի և Լիտվայի նախաձեռնած 12 էջանոց բանաձևում երկու անգամ հիշատակվում է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիան՝ մեկ անգամ նախաբանում և մեկ անգամ՝ հիմնական տեքստում։ Բանաձևի նախագծին դեմ են քվեարկել ՌԴ-ն, ԱՄՆ-ն, Բելառուսը, Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետությունը, Էրիթրեան, Մալին, Նիկարագուան, Նիգերը, Սուդանը: