կարևոր
997 դիտում, 1 օր առաջ - 2025-04-14 11:26
Հասարակություն

ժողովո՛ւրդ, սա միայն արցախցիների հարցը չէ, վտանգի տակ ենք բոլորս․ Անաստաս Իսրայելյան

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը բողոքի ակցիա է իրականացնում ԱԳ նախարարության առջև։ Նրանք պատրաստվում են պահանջ ներկայացնել նախարարությանը՝ կոնկրետ քայլեր ձեռնարկել հավաքական վերադարձի, հայ գերիների ազատ արձակման, Արցախի մշակութային ժառանգության ու մասնավոր սեփականության պաշտպանության, ՄՔԴ պետական դիմումի ներկայացման, միջազգային դատական գանգատներից չհրաժարման և ԵԱՀԿ Մինսկի խմբի չլուծարման վերաբերյալ:

 «Ներկայիս իշխանության բացթողումների և անպիտան որոշումների հետևանքով ենք հասել այս օրի»,- լրագրողների հետ զրույցում ասում է «Վերածնվող Արցախ» շարժման առաջնորդ Անաստաս Իսրայելյանը։

 «Մենք ցույց ենք տալիս, որ պահանջատեր ենք։ Արցախում ապրելու ժամանակ ունեցել ենք ընդամենը երկու հարց՝ Արցախի ինքնորոշման և կարգավիճակ ստանալու հարցերը։ Հիմա եկել դարձել է 12 կետ, որպեսզի վաղը չդառնա 24 կետ, այսօր դուրս ենք եկել ու հայ ժողովրդին կոչ ենք անում, որ գան, միանան, սա միայն արցախցիների հարցը չի, ազգային հարց է, վտանգի տակ ենք բոլորս»,- ասում է Իսրայելյանը՝ նշելով, որ իշխանություններն իրավունք չունեն փակելու Արցախի հարցը։