Փոխարժեքներ
12 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.07 |
EUR | ⚊ | € 443.2 |
RUB | ⚊ | ₽ 4.6567 |
GBP | ⚊ | £ 511.21 |
GEL | ⚊ | ₾ 142.03 |
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է անցկացրել։ Օրակարգում մեկ հարց էր՝ Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին։
«Անընդհատ խոստանում եք, նոր ծրագրեր եք առաջ բերում, բայց ոչինչ չեք կատարում։ Գումար եք պահանջում, որ նախապատրաստական աշխատանքները անեք, բայց ինչո՞վ եք վստահ, որ համակարգը կներդրվի։ Վարկ ենք վերցնում, տոկոսի տակ մտնում մի բանի համար, որի ապագան չգիտենք»,- այս մասին ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը՝ Նանուշյանին։
Մանրամասն՝ տեսանյութում