Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մեզ համար շատ կարևոր էր Արցախ այցելելը, հատկապես հետպատերազմյան շրջանում: Այս մասին «Ապառաժ»-ի հետ զրույցում նշել է Թեհրանի Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչ Սարինե Թորոսյանը: Նրա խոսքով՝ այս ծանրագույն շրջանը հաղթահարելու համար պետք է որոշել մեր առաջնահերթությունները, իսկ Արցախի հարցը պետք է առաջին տեղում լինի:
Սարինե Թորոսյանը չհամաձայնեց այն նկատառմանը, որ Իրանի արտաքին քաղաքականությունը ադրբեջանամետ է: Ըստ նրա՝ իրանական դիվանագիտությունը շատ շերտեր ունի և միայն հրապարակային հայտարարությունները, խոսքերը չպետք է նկատի ունենալ: Հնարավոր է նաև հրապարակային այդ կեցվածքը պայմանավորված լինի Իրանում պանթուրքական տանդեմը վերահսկելու մղումով:
Ս. Թորոսյանը հիշեցրեց Իրանի արտաքին գործերի նախարարի մայիսին արված հայտարարությունն այն մասին, որ տարածաշրջանի երկրների միջազգայնորեն ճանաչված սահմանները և տարածքային ամբողջականությունը Թեհրան կարմիր գծերն են:
Ինչ վերաբերում է իրանահայ համայնքին, ապա Սարինե Թորոսյանի խոսքով, իրանական համայնքը հայության մի մասնիկն է: Մարդիկ կան, որ դեռ քնից չեն արթնացել, պաշտպանում են դավաճանական իշխանությանը, մի հատվածն էլ քնից զարթնել է և հասկացել իր սխալը, իսկ մյուս հատվածը վերջին տարիներին միշտ մտահոգ էր:
«Մենք իրանական տարբեր լրատվամիջոցների հետ, սոցիալական ցանցերում լայնածավալ աշխատանք ենք տանում՝ հասարակության շրջանում Արցախի մասին իրական տեղեկություններ հաղորդելու, ինչպես նաև Ադրբեջանի, Թուրքիայի, Իսրայելի ագրեսիվ քաղաքականության մասին տեղեկացնելու համար»,- նշել է Սարինե Թորոսյանը: