|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցների ընթացքում չեն քննարկել Ուկրաինայում արտաքին վերահսկողություն սահմանելու գաղափարը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Հեռախոսային խոսակցությունների ընթացքում, որի մասին մենք ձեզ տեղեկացրել ենք, այդ թեման չի շոշափվել»,- լրագրողներին ասել է Պեսկովը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է ԱՄՆ-ի, եվրոպական երկրների և Ռուսաստանի «գործընկերների և ընկերների» հետ քննարկել ՄԱԿ-ի հովանու ներքո Ուկրաինայում ժամանակավոր միջազգային կառավարում մտցնելու հնարավորությունը։