Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ նախօրեին ՌԴ և Թուրքիայի նախագահների հեռախոսազրույցի ընթացքում ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններին Թուրքիայի մասնակցության հարց չի քննարկվել:
Ըստ ՏԱՍՍ գործակալության՝ Պեսկովն ընդգծել է, որ միայն հակամարտող կողմերը կարող են համաձայնություն տալ բանակցություններին այս կամ այն երկրի մասնակցությանը:
Նա նաև նշել է, որ, չնայած ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությանը, մարտերը ԼՂ-ում շարունակվում են, ինչը ցավ և անհանգստություն է առաջացնում: Նա ընդգծել է, որ կայուն հրադադար չկա:
Թուրքական կողմի նախաձեռնությամբ՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 27-ին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: «Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրադարձությունների զարգացումը: Ռուսական կողմը խոր մտահոգություն է հայտնել շարունակվող ռազմական գործողությունների, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքից ահաբեկիչների ավելի մասշտաբային ներգրավման կապակցությամբ»,- նշված էր Կրեմլի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարության հետ շփումների եւ հրադադարի շուտափույթ ձեռք բերման եւ ճգնաժամի ապաէսկալացման նպատակով ձեռնարկվող քայլերի մասին: