կարևոր
6415 դիտում, 3 օր առաջ - 2025-03-27 18:29
Քաղաքական

Իշխանությունը «Զիլերով» խոչընդոտում է Փարաքարի ընդդիմադիր թեկնածուի հանրահավաքը

Իշխանությունը «Զիլերով» խոչընդոտում է Փարաքարի ընդդիմադիր թեկնածուի հանրահավաքը

Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Վալոդյա Գրիգորյանի՝ նախապես հայտարարված հանրահավաքի վայրում դիտավորյալ կայանել են համայնքապետարանին պատկանող «Զիլեր»։

Դրանով Փաշինյանի իշխանության ներկայացուցիչները փորձում են խանգարել հանրահավաքի մասնակիցների ազատ տեղաշարժը։

Փաստենք, որ հանրահավաքի վայրում կան նաև պարեկային ծառայության աշխատակիցներ, ովքեր մեզ հետ զրույցում նշեցին, որ փնտրում են վարորդներին՝ «Զիլերը» հեռացնելու համար։