|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Կարո Փայլանը թվիթերյան էջում կոչ է արել քվեն տալ գլխավոր ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցության կողմից Ստամբուլի քաղաքապետի թեկնածու առաջադրված Էքրեմ Իմամօղլուին:
«Ստամբուլի ընտրություններում ԺԴԿ-ի ընտրական ռազմավարության և մարտավարության փոփոխության մասին խոսք չկա: Կիրակի օրը քվես` Էքրեմ Իմամօղլուին: Եկեք քվեների տարբերությունը հասցնենք ամենաքիչը 1 միլիոնի»,- գրել է նա:
Նշենք, որ Ստամբուլի քաղաքապետի ընտրությունը նշանակված է կիրակի` հունիսի 23-ին: Քուրդիստանի աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանն այսօր կոչ էր արել քրդերին` չեզոք մնալ այդ ընտրություններում, սակայն քրդամետ ԺԴԿ-ի ղեկավարությունը հայտարարել է այդ ընտրություններում ընդդիմադիր ՀԺԿ-ին սատարելու մասին: