|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Թուրքիայի ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցության` Ստամբուլի քաղաքապետի թեկնածու Էքրեմ Իմամօղլուի` մարտի 31-ի ընտրություններում հաղթանակից հետո Բարձրագույն ընտրական հանձնաժողովը իշխող կուսակցության պահանջով ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարեց: Նոր ընտրություններում Իմամօղլուին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար հայտարարված դրամահավաքում մեկ օրում հավաքվել է 5 մլն թուրքական լիրա:
Ըստ gazeteduvar.com.tr կայքի` կուսակցության փոխնախագահ Բյուլենթ Քուշօղլուն նշել է. «Հանուն ժողովրդավարության կազմակերպված այս դրամահավաքը վերածվել է մոբիլիզիացիայի: Ստացված արձագանքները մարդու աչքերը լցնում են»:
Իմամօղլուի համար աջակցություն է ստացվել ոչ միայն Թուրքիայից, այլև արտերկրից: Հունիսի 23-ին նշանակված նոր ընտրություններում ֆինանսական աջակցության ակնկալիքով ՀԺԿ-ն դրամահավաք էր սկսել` մեկ հոգու համար նվազագույնը սահմանելով 20 լիրա: