Փոխարժեքներ
24 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.56 |
EUR | ⚊ | € 444.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7117 |
GBP | ⚊ | £ 518.15 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
Դիարբեքիրի Բաղլար շրջանում հաղթած` քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության թեկնածու Զեյյաթ Ջեյլանի մանդատը տրվել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածու Հուսեյն Բեյօղլուին. հաղորդում է gazeteduvar.com.tr կայքը:
ԱԶԿ թեկնածու Բեյօղլուն բողոքարկել էր` նշելով, որ Ջայլանը չի կարող ստանալ մանդատ, քանի որ աշխատել է որպես ուսուցիչ, ինչը դեմ է համապատասխան կանոններին: «Քանի որ 2019 թ. մարտի 31-ի` Բաղլար թաղամասի ընտրություններում առաջադրված ԺԴԿ թեկնածու Ջեյլանը չի համապատասխանում ընտրության պահանջներին, այդ իսկ պատճառով նրան չպետք է մանդատ տրվի, և մանդատը պետք է փոխանցվի երկրորդ` ամենաշատ ձայնը հավաքած թեկնածուին»,- նշվում էր բողոքարկման մեջ:
Բարձրագույն ընտրական հանձնաժողովը բավարարել է այս պահանջը: ԺԴԿ-ն բողոքարկել է այս որոշումը, և ԲԸՀ -ն մոտ օրերս գնահատական կտա բողոքարկմանը:
Նշենք, որ քրդամետ կուսակցության թեկնածուն հաղթել է` ստանալով ձայների 70 տոկոսը: