|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Եմենի զինված ուժերի ներկայացուցիչը հայտնել է վերջին 48 ժամվա ընթացքում «Բեն Գուրիոն» օդանավակայանի վրա երրորդ հրթիռային հարձակման մասին: Ինչպես հայտնում է իրանական IRNA գործակալությունը, այս մասին հութիների ներկայացուցիչ Յահյա Սարին հայտարարել է մարտի 22-ին վաղ առավոտյան՝ նշելով, որ երկրի զինված ուժերը հարված են հասցրել Թել Ավիվում գտնվող օդանավակայանին՝ Պաղեստինյան դիմադրությանը աջակցելու շրջանակներում:
Եմենի զինված ուժերի ներկայացուցիչը հայտարարել և նախազգուշացրել է բոլոր ավիաընկերություններին, որ «Բեն Գուրիոն» օդանավակայանը անվտանգ չէ՝ ընդգծելով, որ այն կմնա ոչ անվտանգ այնքան ժամանակ, քանի դեռ չի դադարել Գազայի հատվածի դեմ ագրեսիան և չի վերացվել շրջափակումն այդ շրջանից: